Airco DH.9 (1920 թվականից հետո հայտնի է որպես de Havilland DH.9), բրիտանական ռմբակոծիչ ինքնաթիռ, որը նախագծվել է Ջեֆերի դը Հեվլենդի կողմից 1917 թվականին բազմաֆունկցիոնալ Airco DH.4 բիպլանի հիման վրա և կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ինչպես DH.4-ը, այնպես էլ DH.9-ի նախնական տարբերակները հավաքվել են 230 ձիաուժ և 240 ձիաուժհզորությամբ ջրային հովացման համակարգ ունեցող Siddeley Puma շարժիչներով[1]։ Ավելի ուշ ստեղծված մոդելներում տեղադրվել են առավել հզոր՝ 400 ձիաուժ հզորությամբ Liberty L-12 և 450 ձիաուժ հզորությամբ Napier Lion շարժիչներ[2]։ DH.9 ինքնաթիռները սովորաբար զինված են եղել երկու 230 կամ չորս 112 ֆունտ կշիռ ունեցող ռումբերով, որոնք տեղադրված են եղել թևերի արտաքին կախիչներում, ինչպես նա երկու կամ երեք գնդացիրներով («Վիկերս», «Լուիս»[1]։ 1918 թվականի հունիսին[3] բրիտանական զորքերը համալրվում են արդիականացված DH.9A ինքնաթիռներով, որոնց թևերի մակերեսը ավելի լայն էր, իսկ շարժիչը փոխարինված 375 ձիաուժ հզորությամբ Rolls-Royce և 400 ձիաուժ հզորությամբ Liberty շարժիչներով[2]։
DH.9, հմեմատած DH.4-ի հետ, պահանել է թևը։ Հիմնական փոփոխությունները առնչվել են ֆյուզելյաժ դասավորությանը[2]։ Օդաչուի խցիկը տեղափոխվել է թևի կենտրոնից հետ՝ թևի եզր, ինչը նվազեցրել է տեսադաշտը[3]։ Թևի կենտրոնում ստեղծվել է ռազմամթերքի սրահը և հովացման համակարգի ջրի տարան[2][3]։ Քաշը հնարավոր է եղել նվազեցնել 45 գ-ով, ինչի հետևանքով վայրէջքի արագությունը 80-ից դարձել էր 91 կմ/ժ[2]։ Նոր մեքենան համարվում էր անհաջող, քանի որ բոլոր թռիչքային ցուցանիշներով զիջում էր DH.4-ին[1]։ Միակ ցուցանիշով, որով այն առավելություն ուներ իր նախօրդից այն էր, որ օդաչուն կարողանում էր ավելի արագ և օպերատիվ կապ հաստատել գնդացրորդի հետ[3]։
Չնայած հայտնաբերված թերությունների ու խնդիրների՝ DH.9-ից 1917 և 1918 թվականներին արտադրվել է 3,204 հատ[3]։ Այդ ինքնաթիռների մեծ մասը օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի արևմտյան ռազմաճակատում, մնացածը՝ րևելյան ռազմաճակատում, Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում։ Պատերազմից։ Պատերազմից հետո ինքնաթիռները սպիտակգվարդիականների կողմից մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին[3]։